Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից․ տնօրենը հաստատում է, բայց նշում՝ ռադիոյի աշխատակազմը չի արել. factor.am

Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են  Արցախի դրոշը։

Տեղեկացանք, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն  դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է։

Այս միջադեպի վերաբերյալ Factor.am-ը զրուցեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ։ Նա  Factor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ դրոշը մի քանի ժամով  հեռացվել է։

-Պարոն Խումարյան, ճի՞շտ է, որ Փաշինյանի այցից առաջ Արցախի դրոշը հեռացվել է։

-Հիմա դրոշը տեղում է, կարող եք գալ տեսնել։ -Խնդրում եմ ասել՝ Փաշինյանի այցից առաջ հանվե՞լ է, թե՞՝ոչ։

-Ամսի 31-ին ժամը մեկի սահմաններում մեր աշխատակիցներից մեկը տեսել է, որ դրոշը հանված է և անմիջապես հետ ենք բերել, որտեղ որ պետք է լիներ։

-Իսկ Փաշինյանը ժամը քանիսի՞ն էր եկել։ -Առավոտյան։

-Ստացվում է՝ Փաշինյանի այցից առա՞ջ է հանվել։

-Ես արձանագրում եմ փաստը, որ ամիս 31-ին մի քանի ժամ Արցախի դրոշը, ցավոք սրտի, այդտեղ չի եղել։ Վստահեցնում եմ, որ դա որևէ կապ չունի Հանրային ռադիոյի որևէ աշխատակցի հետ։

-Իսկ տարածքում տեսախցիկներ կա՞ն։ Արձանագրվե՞լ է՝ ով է հանել։

-Այդ կողմի վրա չեն նայում, փորձել ենք, ցույց չի տվել։



Մանրամասները՝ factor.am-ում

Այս թեմայով
am