«Որոշ ժամանակ անց պարզ կլինի՝ ինչ «անակնկալ» են պատրաստել»․ Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին Քննչական կոմիտե են հրավիրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտնել է, որ իրեն և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովին Քննչական կոմիտե են հրավիրել։

«Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե՝ սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով:

 

Որոշ ժամանակ անց պարզ կլինի, թե ինչ «անակնկալ» են պատրաստել»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Լևոն Քոչարյանը:

Այս թեմայով
am