Նախարարը՝ ՆԱՏՕ-ի չափորոշիչներով նոր համազգեստի մասին
Օրեր առաջ ՊՆ-ից հայտնել էինք, որ հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Մանրամասնելով՝ Սուրեն Պապիկյանն ասել է․ «ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան համազգեստի մրցույթի հրավերը դեռ 2022-ին էինք հայտարարել, որոշ չափով ունենք հաղթողներ, մի հատվածով էլ մեզ օգնում են միջազգային գործընկերները։ Այս տարի կունենանք վերջնական տեսքը դաշտային համազգեստի։ Վերջում, օրենսդրական փոփոխությամբ, կարգելենք նոր համազգեստի վաճառքը, այլ անձանց ձեռքում հայտնվելը»։