«Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում». Թագուհի Թովմասյան
«Այն բեմադրությունը, որ տեղի է ունենում էկոնոմիկայի նախարարությունում ու դրա շուրջ, ընդամենը ֆինանսական հոսքերի վերաբաշխման խնդիր է»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման վերաբերյալ հարցին։
Նա հիշեցրեց, որ երկար ժամանակ մամուլում գրվում է, որ տարաձայնություններ կան Ալեն Սիմոնյանի ու իր քաղաքական թիմի միջև, հետևաբար դա հանգեցնում է քաղաքական հետևանքների։
«Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում, և որոշել են պատժել նրան»,- եզրահանգեց Թովմասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։