Ստալինգրադի ճակատամարտում մասնակցել են 30 հազար հայորդիներ, 10000-ը նահատակվեցին մարտի դաշտում

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին։

81 տարի առաջ այս օրը Խորհրդային բանակը Ստալինգրադի ճակատամարտում ջախջախեց գերմանական նացիստներին: Անուրանալի է հայ ժողովրդի զավակների դերն այս հաղթանակում:

Ստալինգրադի ճակատամարտում մասնակցել են 30 հազար հայորդիներ, որոնցից 10000-ը նահատակվեցին մարտի դաշտում:

Հավերժ հիշատակ մեր հերոսներին:

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:

Այս թեմայով
am