Երևանից Բաքու մեկնած Չեխիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Չեխիան երբեք չի կասկածել, որ Ղարաբաղն Ադրբեջան է։ Այդ մասին լրագրողներին ասել էպաշտոնոկան այցով Բաքվում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։
«Կարծում եմ, իմ խոսքերը սխալ են մեկնաբանվել։ Ես կցանկանայի ասել, որ երբեք չեմ կասկածել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, - հայտարարել է նա՝ հավելելով, թե Չեխիան պաշտպանում է բոլոր երկրների ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Նրա խոսքով՝ կան բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ «Պետք է նայել ապագային: Մենք վստահ ենք, որ այժմ կա հարաբերություններ սկսելու հնարավորություն։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա երկխոսություն, որը կարևոր է բոլորիս համար: Սա է գլխավոր շահը։ Խաղաղ Հարավային Կովկասը կարող է բարգավաճ լինել»,- ասել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը։