«Մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանը». Ալեն Սիմոնյան
|
«Ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր՝ քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու, ինչպես հայտարարվել է, մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը, և ոչ միայն ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներով, այլ՝ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով»,- Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը: |