Այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

Այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։

Իջևանի և Ղազախի հատվածում՝ պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների նիստը։

Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։

Այս հանդիպմանը, ինչպես հայտարարվել է նախապես, կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել։

Այս թեմայով
am