ԱՄՆ-ն Զելենսկու դեմ այնպիսի կոմպրոմատ ունի, որը կարող է ոչնչացնել նրան․ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիտի, որ ԱՄՆ իր դեմ այնպիսի կոմպրոմատներ ունի, որոնք կարող են «ոչնչացնել իրեն՝ որպես նախագահի», հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«Այդ պայմաններում էլ Զելենսկին շարունակելու է պարել իր ամերիկացի տերերի երաժշտության տակ»,- ասել է Նարիշկինը։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է նաև, որ ԱՄՆ-ն Զելենսկուց պահանջել է կառավարության կազմից հեռացնել այն պաշտոնյաներին, որոնք կորցրել են Սպիտակ տան վստահությունը։

«Վաշինգտոնը, որպես Ուկրաինայի լիակատար վասալացման իր քաղաքականության մի մաս, անցել է այդ երկրում գաղութային վարչակազմի ստեղծմանը»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։

Այս թեմայով
am