«Ինչո՞ւ է քաղաքապետը պնդում, որ թենիսի կորտերը տեղափոխվի». լրագրողը՝ Հայկ Կոստանյանին
|
«Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածն ու առհասարակ զբոսայգին ամբողջությամբ, ինչպես նաև մնացած հանրային այգիները, Երևանի քաղաքապետարանի առաջանահերթություններում են այն տեսանկյունից, որ՝ այն, ինչ հանրային տարածք է, պետք է ծառայի որպես հանրային տարածք, ու թենիսի կորտերի ենթադրյալ տեղափոխվելու տրամաբանությունը դրա մեջ է»,- Երևանի քաղաքապետարանում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է քաղաքապետը պնդում, որ համալսարանի դիմացի թենիսի կորտերը տեղափոխվի այլ հարմար վայր. ո՞վ է հարցրել, միգուցե երևանցիներին հարմար է հենց ա՛յդ վայրը: Մանրամասները՝ տեսանյութում:
|