Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը գրանցել է բացառիկ արդյունք՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ (Տեսանյութ)

Մեր երկիրը հյուրընկալել էր հերթական մարզական խոշոր միջոցառումը՝ բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։

Առաջնությանը Հայաստանի պատանեկան հավաքականը գրանցել է հայկական բռնցքամարտի պատմության մեջ բացառիկ արդյունք՝ 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին՝ հաղթանակների առթիվ։

«Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին և բոլորիս այս գեղեցիկ հաղթանակների առթիվ»,- ասել է նա։

Այս թեմայով
am