Քերոբյանը Տոկիոյում քննարկել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Տակու Իշիի հետ։

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։

 

Զրույցի ընթացքում քննարկվել են «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
 

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական կապերի բարելավմանը և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Այս թեմայով
am