Սիրելի՛ շենգավիթցիներ, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, վստահեցնում եմ՝ շարունակելու եմ աշխատել նույն ջանասիրությամբ ու հետևողականությամբ
Սիրելի’ երևանցիներ, սիրելի՛ շենգավիթցիներ,
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։
2018 թվականից ի վեր ծառայել եմ Շենգավիթ վարչական շրջանին և վստահեցնում եմ, որ համատեղ ուժերով ու թիմային աշխատանքի շնորհիվ շարունակելու ենք կյանքի կոչել զարգացման բոլոր ծրագրերը։
Հարգելի՛ քաղաքապետ, շնորհակալ եմ և պարտավորված, որ արժանացել եմ Ձեր վստահությանը, ուրախ եմ և միևնույն ժամանակ հպարտ, որ կարողացել ենք կառուցել և ամրապնդել ճիշտ գործընկերային հարաբերություններ։
Սիրելի՛ շենգավիթցիներ, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, վստահեցնում եմ՝ շարունակելու եմ աշխատել նույն ջանասիրությամբ ու հետևողականությամբ, միասին շարունակելու ենք բարեկարգել և շենացնել Շենգավիթը։