Ակսօր 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հոր դատն է

Զոհված զինծառայողների ծնողների հիմնադրած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է․

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15։00 -ին Նոր Նորքի և Ավանի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով առաջին դատական նիստը: Հասցեն՝ Գյուլիքեվխյան 20:

Նիստը լինելու է բաց: Ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը»:

Գարիկ Գալեյանին ձերբակալել, ապա կալանավորել են սեպտեմբերին։ Տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակվում:

Այս թեմայով
am