Շահրամանյանը և ԼՂ մյուս նախկին պաշտոնյաները ստացել են 100 հազար դրամ աջակցությունը․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Սամվել Շահրամանյանը ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են կառավարությունից։

«Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը ևս ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը:

Կառավարությունից հավելեցին, որ որպես բռնի տեղահանվածներ, ԼՂ նախկին մյուս պաշտոնյաները ևս ստացել են վերոնշյալ աջակցությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ բազմաթիվ ծրագրերի, ԼՂ-ից տեղահանված բոլոր քաղաքացիներին տրամադրել է 100 հազարական դրամ միանվագ աջակցություն», - գրում է  լրատվամիջոցը։

Այս թեմայով
am