Ե՞րբ է նշիկների առկայությունը վնասում առողջությանը. ԼՕՌ վիրաբույժ Լևոն Թորոսյան

Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ վիրաբույժ Լևոն Թորոսյանը, անդրադառնալով նշիկերի կատարած գործառույթին, նշում է, թե որ դեպքերում է դրանց առկայությունը վտանգավոր առողջության համար։

Նշիկները հեռացվում են միայն խիստցուցումներով, երբ դրանց պատճառովառաջանում են  բարդացումներ․

ռևմատիզմ,

հոդերի ախտահարում,

սրտի արատներ,

էնդոկրին համակարգի` վահանաձև գեղձի խանգարումներ։

Այդ խնդիրները առաջանում են, երբ արյան մեջ թափանցում է ստրեպտոկոկ բակտերիան, ի պատասխան օրգանիզմում առաջանում են հակամարմիններ արյան մեջ։

Այն կարող է անցել օրգանիզմ նույնիսկ միզասեռական ուղիներով  կամ մաշկի վնասման միջոցով, իսկ հետո հեշտությամբ ներթափանցում է հյուսվածքներ։

Կարող է հասնել նաև սրտամկանի հյուսվածքին՝ մանկական հասակում առաջացնելով սրտի արատ, որը հետագայում կբերի ավելի բարդ սրտի խնդիրների։

Նշիկների խնդիրների դեպքում մասնագետը հորդորում է շուտափույթ դիմել բժշկի՝ բարդությունները կանխելու նպատակով։

 

Այս թեմայով
am