Ալեն Սիմոնյանին վիրահատում են․ ձեռքի հետ կապված խնդիրներ ունի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վիրահատում են: Այս տեղեկությունը Meganews.am-ի  հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ձեռքի հետ կապված խնդիր ունի և կրկնակի վիրահատում են,վիրահատությունը ավարտվել է բարեհաջող»,- ասաց  Խաչատրյանը։

Վերջին  օրերին Սիմոնյանի հարցազրույցներից, հանդիպումներից երևում էր, որ նա դժվարությամբ է շարժում ձեռքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ընկել էր և վնասել թևը, նրան վիրահատել էին։ Սկզբում բժիշկները մտադրված չեն եղել երկրորդ վիրահատություն կատարել, սակայն հետո զգացել են դրա անհրաժետությունը:

meganews.am

 

Այս թեմայով
am