ՊԵԿ-ի քննչական վարչությունն այս տարվա հունվարից այլևս գոյություն չունի. ՊԵԿ-ի պարզաբանումը

ՊԵԿ ի քննչական վարչությունն այս տարվա հունվարից   այլեւս գոյություն չունի,տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն, որի արդյունքում ՊԵԿ քննչական վարչությունը  2023 թվականի հունվարից փոխանցվել է Քննչական կոմիտեին, Aysor.am-ի հետ զրույցում   ասաց  ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:

ՊԵԿ մամուլի խոսնակը  ընդգծեց, որ դժբախտ պատահարի վերաբերյալ հոդվածների գլխագրերը տեղին չեն ու սխալ տեղեկատվություն են փոխանցում հանրությանը։

Դեպքը տեղի է ունեցել Դեղատան 3 հասցեի 5-րդ հարկում ,որտեղ այժմ գործում է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը։

Ավելի վաղհայտնել էինք, որ ազգությամբ ռուս 30-ամյա տղամարդը ՔԿ վարչական շենքերից մեկի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել:

Այս թեմայով
am