Աթենքում ռումբ է պայթել

Աթենքի կենտրոնում՝ Հունաստանի Մեծ մասոնական օթյակի շենքի մոտ, պայթուցիկ սարք է գործարկվել։Այս մասին  հաղորդում է երկրի հանրային ERT հեռուստատեսությունը։

 

«Զոհեր և վիրավորներ չկան, պատճառվել է միայն նյութական վնաս, հայտնաբերվել են պայթուցիկ մեխանիզմի մնացորդներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Երկրորդ ռումբը վնասազերծվել է կառավարվող պայթյունի արդյունքում:

 

«Քննությամբ շենքի ներսում հայտնաբերվել է կասկածելի արկղ, որը ստուգվել է Չպայթած զինամթերքի ոչնչացման գրասենյակի մասնագետների կողմից, պարզվել է, որ տուփի մեջ եղել է պայթուցիկ սարք և իրականացվել է վերահսկվող պայթյուն»,-հայտնել է լրատվամիջոցը։

Այս թեմայով
am