Պրիգոժինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բելառուսում
|
Հունիսի 27-ին՝ ժամը 07:40-ին Բելառուսի ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը, այս մասին հայտնում է Беларускі Гаюн մոնիթորինգային խումբը։ Պրիգոժինի՝ Մինսկում գտնվելու մասին թելեգրամյան ալիքները հաղորդել էին երեկ, նշվում էր, որ «Վագներ»-ի ղեկավարին տեսել են «Green City» հյուրանոցի մոտ, որը պաշտոնական հաստատում չէր ստացել: |