Լատվիան այլևս վիզաներ չի տրամադրի ռուսներին
Լատվիան կդադարեցնի վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին. հունիսի 26-ից երկրի բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները դադարեցրել են դիմումների ընդունումը՝ Ռուսաստանի Դաշնությունում «ներքաղաքական իրադարձությունների անկանխատեսելի զարգացումների» պատճառով, ասվում է հանրապետության ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ գերատեսչությունում նշել են, որ կքննարկեն բոլոր այն վիզաների դիմումները, որոնք սկսել են մշակվել մինչև հունիսի 25-ը։
Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, երբ Ռուսաստանում զինված ապստամբության փորձ կատարվեց, Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ երկիրը հումանիտար կամ այլ վիզաներ չի տրամադրի ռուսներին «իրադարձությունների հետ կապված»։