Վորոնեժում հակաահաբեկչական գործողության շրջանակում ՌԴ ԶՈւ-ն իրականացնում է օպերատիվ միջոցառումներ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Վորոնեժի շրջանում իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և մարտական միջոցառումներ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Վորոնեժի տարածքում հակաահաբեկչական գործողության շրջանակում ՌԴ զինված ուժերն իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ-մարտական միջոցառումներ, կշարունակեմ տեղեկացնել իրավիճակի զարգացման մասին»,- գրել է նա։