Սպերցյանն ավելի շատ առաջնորդի որակներ ունի, քան Թիկնիզյանը․ Մինասյան

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ գլխավորում է «Արարատ-Արմենիան», խոսել է Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի մասին․

«Սպերցյանն ու Թիկնիզյանը բարձր մակարդակի խաղացողներ են, բայց Սպերցյանն ավելի շատ առաջնորդի որակներ ունի, ուստի, կարծում եմ, առաջիկա տարիներին նա կդառնա թիմի կենտրոնը, և թիմը կհավաքվի նրա շուրջը։ Նա և՛ շատ դրական մարդ է, և՛ անհավանական բարձրակարգ խաղացող։ Նրանք խաղում են ուժեղ առաջնությունում, ՌՊԼ-ն դեռ ուժեղ է Հայաստանի առաջնությունից։ Այն ավելի արագ է, ավելի ինտենսիվ, ուստի նրանց համար շատ հեշտ է հարմարվել միջազգային խաղերին», - գրում է Armsport-ը։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Այս թեմայով
am