Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանին

Անընդունելի են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փորձերը՝ հերթական անգամ խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը, մոլորեցնել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայ հանրությանը՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած խոսքերին:

«Նշվել է, որ ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպումներին հաջորդած հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Ընդհանուր առմամբ, այս հայտարարություններում հղումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին արվում է նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս հանդիպումներից և ոչ մեկում համաձայնություն ձեռք չի բերվել որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ։

Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է հարևան երկրների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ Այս պրակտիկան հնարավոր է կիրառել նաև Հայաստանի հետ»,- ասվում է հակառակորդի պետական գերատեսչության հայտարարության մեջ։

Այս թեմայով
am