Ադրբեջանի կիրառած ԱԹՍ-ի հարվածից վիրավորված զինծառայողներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում: