«Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր
|
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը գրում է. «Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։ |
Աղբյուրը` Շուշան Դանիելյան