«ՀՐԱՊԱՐԱԿ». Պարգև Սրբազանը սպասում է ԳրինՔարտ ստանալուն
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ սրբազանը շուրջ 3 տարի է՝ ԱՄՆ-ում է։ 2020 թ. նոյեմբերին տեղեկացանք, որ նա, առողջական վիճակով՝ սրտի խնդիրներով պայմանավորված, մեկնել է, իսկ 2021 թ. հունվարի 21-ին ազատվեց թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվեց հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ:
Վերջին 3 տարին ԱՄՆ-ում նրա կյանքի մասին հանրությունըտեղեկացել է մի քանի լուսանկարից, որտեղ նա հայ համայնքիներկայացուցիչների՝ դերասան Սոս Կարապետյանի, Շպրոտի ուայլոց ընկերակցությամբ նստած է սեղանի շուրջ։ Սրբազանը վերջինանգամ հանրային խոսք է ասել` տեսաուղերձով պատասխանելովՎարդան Ղուկասյանին՝ Դոգին, սակայն Արցախի շրջափակման ուՀայաստանի վիճակի մասին Պարգեւ սրբազանը չի խոսել։
Մեզ ասացին, որ նա սպասում է գրինքարտ ստանալուն, որ սրտիփոխպատվաստման ենթարկվի, քանի որ ԱՄՆ-ում գրինքարտունեցողներն անվճար են վիրահատվում: Մայր Աթոռի հետ կապերունեցող մեր զրուցակիցն ասաց, որ Էջմիածնում քչերն են հավատում, որ Պարգեւ սրբազանը կվերադառնա Հայաստան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am-ում