ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյաննը շարունակում է իր անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասերում

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյաննանակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարականկազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգելօրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճիրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացողմարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաևզորամասերում ծառայություն իրականացնող ժամկետայինզինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։

Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Պապիկյանըպատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրողհարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ուառավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանվածեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող, պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայությանանցնել պատրաստվող զինծառայողներին։

Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը ֆիզիկականպատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերածզինծառայողներին պարգևատրել է ձեռքի ժամացույցով:

Այս թեմայով
am