21-րդ դարում պետք է բացառվեն մարդկանց սեփական հայրենիքում ապրելու սրբազան իրավունքի դեմ ուղղված ոճրագործությունները. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

 

«Հարգանքի տուրք մատուցելով 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` այսօր ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ 21-րդ դարում պետք է բացառվեն մարդկանց սեփական հայրենիքում ապրելու սրբազան իրավունքի դեմ ուղղված ոճրագործությունները:

 

Իսկ Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր խոնարհված ծաղիկներն ու հնչեցված աղոթքները ոգեկոչում են Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակն ու վերահաստատում մեր պատմական պահանջատիրությունը», - նշված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Այս թեմայով
am