ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին. Հայաստանում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ լինեն, և պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ՀՀ–ի և Արցախի նկատմամբ իրականացրած քայլերը ցեղասպանության դրսևորում չեն` Քվինը պատասխանեց, թե ինքը նման որակավորում տալու իրավասություն չունի։
????Լրագրողները հետաքրքրվեցին` Ադրբեջանն այդպես էլ չի կատարում ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի` Լաչինի միջանցքն ապաշրջափակելու որոշումը, ԱՄՆ-ն որևէ պատժամիջոց չի ուզո՞ւմ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Դեսպանը նշեց` այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանեն ապագայում` չի կարող մեկնաբանել։