«Պատերազմն ավելի շուտ կանգնեցնել հնարավո՞ր էր». լրագրողը՝ Արծրուն Հովհաննիսյանին
«Առավոտ»-ի եթերում պատասխանելով հարցին՝ 44-օրյա պատերազմն ավելի շուտ կանգնեցնել հնարավո՞ր էր, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Ես աշխարհաքաղաքական էդպիսի ինֆորմացիա չունեմ»: Դիտարկմանը՝ Պուտինն այդպես էր ասում, նշել է. «Պուտինի անունն եք տալիս, չէ՞, աշխարհի երկրորդ, երրորդ կայսրության ղեկավարի անունն եք տալիս: Ես էդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, որպեսզի գնահատական տամ»: