Վլադիմիր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով Քաղպայմանագրի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը  վնասվածքներ է ստացել։ Ականատեսների պատմելով Վարդանյանին արյունոտ դեմքով տարել են հիվանդանոց, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նաիրի ԲԿ։ 

Ավելի վաղ գրել ենք, որ խորհրդարանի փակ նիստում այսօր լեզվակռիվ է տեղի ունեցել իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի միջեւ, վեճը հանգուցալուծվել է ձեռնամարտով։

Այս թեմայով
am