Երևանում ամուսինը կրակել է կնոջն, այնուհետեւ՝ ինքն իրեն
Այսօր՝ մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ և 1 տղամարդու։
Նշված տան մոտ ոստիկանները հայտնաբերել են Lada և Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր և ատրճանակ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։ Նրանք բաժանված են։ Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա»։