Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ
Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով այս պահին կա 11 վիրավոր, նրանց մեջ է նաեւ 17 տարեկան մի երեխա։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ապարանի բժշկական կենտրոնից։
Վարորդներից մեկին տեղափոխել են Երեւան, մեկ այլ վիրավորի էլ պատրաստվում են քիչ անց նույնպես տեղափոխել Երեւան։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17։17-ին, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են։ «ՊԱԶ»–ը սպասարկում էր Արթիկ–Երեւան երթուղին։