ԱՄՆ նախագահը Ջո Բայդենը ենթարկվել է վիրահատության. հեռացրել են մաշկի ուռուցք
80-ամյա նախագահը բժշկական զննման արդյունքում ենթարկվել է վիրահատության և հեռացվել են քաղցկեղի բոլոր հյուսվածքները։ Բայդենի բժիշկ Քեւին Օ՛Քոնորը հայտարարել է, որ ուռուցքը հեռացվել է փետրվարի 16-ին, Վաշինգտոնի մոտ գտնվող Ուոլթեր Ռիդի Ազգային ռազմաբժշկական կենտրոնում։
Քաղցկեղի հայտնաբերված տեսակը բեզալ բջջային կարցինոմա է, որը սովորաբար մետաստազներ չի ունենում։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տունը։