ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կիև
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Նրա և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևի Սուրբ Միքայել տաճարում կադրերը հրապարակել են ուկրաինական լրատվամիջոցները, մասնավորապես՝ Strana.ua-ն։ Տեսանյութում լսվում է օդային հարձակման ահազանգի ձայնը, որը հայտարարվել է ողջ երկրում, գրում է kommersant.ru-ն։
Ավելի ուշ այցը հաստատել է անձամբ Զելենսկին։ «Ջոզեֆ Բայդեն, բարի գալուստ Կիև: Ձեր այցը աջակցության շատ կարևոր դրսեւորում է բոլոր ուկրաինացիներին»,- գրել է նա Telegram-ում և հրապարակել նրանց համատեղ լուսանկարը։
Բայդենը այցի ընթացքում նաեւ ասել է, որ Ուկրաինան կստանա 500 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որի մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ փետրվարի 21-ին։
Ըստ The New York Times-ի, Բայդենը Լեհաստանից գնացքով մեկնել է Կիև։ Նրա այցի մասին չի հայտարարվել անվտանգության նկատառումներից ելնելով, գրում է թերթը։ Սա նրա առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք 2020 թվականից ի վեր։