Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաքին

Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ գիշերն Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաքին՝ Դամասկոսին։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Հարվածների արդյունքում զոհվել է 5 մարդ, ևս 15 քաղաքացի վիրավորվել են։ Նշվում է նաև, որ վնասվել են մի քանի բնակելի շենքեր։

 

Իսրայելի զինվորականները հրաժարվել են հարվածների հետ կապված որևէ մեկնաբանություն տալ։ Իսրայելի կողմից Սիրիային հասցված ավիահարվածներն առաջինն էին 12 օր առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։

 

 

Այս թեմայով
am