Սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը, բայց ես պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում շարունակվող պատերազմների, ահաբեկչության դեմ պայքարի, միջուկային անվտանգության և այլ հարցերի մասին։

Այսօր մեր խնդիրն է բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչը նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում։

Ինչպես կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կկարողանա հաղթահարել նեոգաղութատիրական Ռուսաստանը, որի մասին ես հենց նոր խոսեցի։ Ես սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որին մենք շարունակելու ենք սատարել և գործել»,- baghramyan26-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում։

Այս թեմայով
am