«էլիտաների չգոյություն է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հորդորում է դասեր քաղել պատմությունից

Հրանտ Մելիք-Շահնազարյանը խնդրահարույց է համարում էլիտաների լռությունը։ Նա իր տեսակետը հայտնեց «Աբովյան Time»-ի եթերում։

«ՀՀ արտգործնախարարը գնում է Թուրքիա, պարտավորություններ է ստանձնում, գալիս, ոչ ոք ձայն չի հանում: Պատմաբանները, թուրքագետները սահմանափակվում են կա՛մ կարճ մեկնաբանություններով, կա՛մ ուղղակի լռում են»,– ասաց նա։

Քաղաքագետի կարծիքով՝ այժմ ժամանակն է, որ բոլորը զբաղվեն իրենց բուն առաքելությամբ։

«Ուսուցիչը ոչ թե պետք է ուղղակի դաս տա կամ պատմությունը պատմի, այլ պետք է սովորեցնի պատմությունից դասեր քաղել», - ասում է Մելիք-Շահնազարյանը։

 

 

Այս թեմայով
am