Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարՍուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանիանվան ռազմական համալսարան։

Այցի ընթացքում նախարար Պապիկյանը ստուգել էօրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների ևպարապմունքների ընթացքը, հետևել կուրսանտներիդասապրոցեսին։

Նախարարը շրջել է ռազմաուսումնականհաստատության տարածքում, ծանոթացելմասնագիտական լսարանների՝ ուսումնանյութականմիջոցներով հագեցվածությանը, զորանոցային ևճաշարանային պայմաններին, ինչպես նաև ընթացողվերանորոգման աշխատանքներին։

Զրուցելով ռազմական համալսարանի ղեկավար կազմիհետ և քննարկելով ուսումնական գործընթացին առնչվողմի շարք հարցեր, Սուրեն Պապիկյանը նշել է, որզինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմական կրթությունն առավել գրավիչ դարձնելուուղղությամբ արդեն իսկ ներդրվել են նոր ծրագրեր ևբարեփոխումները լինելու են  շարունակական։

Այս թեմայով
am