«Եթե ​​որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, դա արևմտյան երկրներն են». Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս են Մոսկվայում արձագանքում ԱՄՆ պետդեպի այն հայտարարությանը, որով վերջինը մեղադրել է Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ջանքերը խաթարելու մեջ, ասել է. «Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ապա հենց արևմտյան երկրներն են՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը պատմության աղբանոց նետվեց այն պատճառով, որ հենց ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022թ. փետրվարին մտացածին պատրվակով դադարեցրեցին ռուս գործընկերջ հետ փոխգործակցությունը: Սա է փաստը: Ընդ որում, այդ գործողություններին բացատրություններ այդպես էլ չհաջորդեցին: Դա հաշվի առնելով՝ մենք կենտրոնացել են Բաքվին և Երևանին եռակողմ ձևաչափի շրջանակներում օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»:

Այս թեմայով
am