Վիկտոր Սողոմոնյանը մարտին կթողնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը
Վիկտոր Սողոմոնյանը մարտին կթողնի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին նա ասել է news.am-ի հետ հարցազրույցում։
Գրասենյակից հեռանում է առանց որևէ տարաձայնության կամ առավել ևս՝ կոնֆլիկտի։
«Մասնագիտական գործունեությունը հետզհետե գերակշիռ է դառնում իմ կյանքում։ Երբ գնահատեցի 2023-ի համար նախատեսված գիտական աշխատանքի ու ստեղծագործական նախագծերիս ծավալը, հասկացա, որ շուտով համատեղումը գործնական քաղաքականության հետ անհնար կլինի»,– ասել է Վիկտոր Սողոմոնյանը։
Սողոմոնյանը անձնական գործերի բերումով գալիք տարվա մեծ մասն Հայաստանից դուրս է լինելու, ու դա ևս խոչընդոտ կհանդիսանար գործի համար։
Նա ասել է, որ դրսում բազմասերիանոց ֆիլմեր են նկարահանելու։