Խաբում են, թե Անիի կամուրջի վերանորոգումը նոր ձեռքբերում է. Գեղամ Մանուկյան

Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթաց չկա, թուրքական կողմն աննշան ժեստեր է անում, իսկ հայկական կողմը հրամցնում է դա որպես պատմական փաստեր` խաբելով հասարակությանը, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Թուրքական մամուլն Անիի կամուրջի վերանորոգման մասին խոսել է դեռ 2017 թվականից։ 2019-ից թուրքական պաշտոնական աղբյուրներում  և մամուլում հրապարակվել էին նաև կամրջի էսքիզները։

Այս գործընթացին նախապես պատրաստվել է նաև հայկական կողմը, Մանուկյանը հիշեցրեց 2020 թ.–ի  հունիսի 25–ի կառավարության որոշումներից մեկը։

«Կառավարությունն ավելի քան 2 մլրդ դրամ հատկացրեց դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհների վերանորոգման համար։ Իսկ հիմնավորումների մեջ չկա, թե ինչու է այդքան գումար տրամադրվում չգործող ճանապարհի  համար»,– նշեց պատգամավորը։

 

 

Այս թեմայով
am