«Այն օրը, որ Ադրբեջանին փոխանցվել է հայկական առաջարկը, Միրզոյանը Թուրքիայում էր». Գեղամ Մանուկյան
«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երեկ հայտարարեց , որ ավարտվել ու Բաքվին է փոխանցվել խաղաղության պայմանագրի մեր փաստաթուղթը: Հարցում եմ պատրաստել, թե ո՞ւմ միջոցով են փոխանցել այդ փաստաթուղթը, բայց հատկանշական է, որ այն օրը, որ Ադրբեջանին փոխանցվել է հայկական առաջարկը, Արարատ Միրզոյանը Թուրքիայում էր»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ փորձագիտական տեսակետներ կան, որ հենց Թուրքիայի միջոցով է փոխանցվել այդ նախագիծը: