«Թուրքիան շարունակելու է իր ճնշումները». Գեղամ Մանուկյան

«Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններում թուրքական կողմը սահմանափակվում է խորհրդանշական փոքրիկ ժեստերով, որոնք գործնական որևէ արդյունք չունեն ՀՀ-ի համար, իսկ ՀՀ իշխանությունները փորձում են դրանք սեփական հասարակությանը հրամցնել որպես պատմական դեպքեր»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին՝ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Չկա իրական գործընթաց: Միայն հուզական քայլեր են: Թուրքիան շարունակելու է իր ճնշումները, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի պայմանավորվել այն փաստաթղթի շուրջ, որը, թեև ՀՀ-ը կոչում է խաղաղության պայմանագիր, բայց իրականում պատերազմի հիմքեր ստեղծող պայմանագիր է»,- ասել է պատգամավորը:

Այս թեմայով
am