Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի վտանգը շարունակում է բարձր մնալ. ՀՀ ԱԳ նախարար
➖«Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան 2 ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում»,- Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկի արարողության շրջանակում ասել է Արարատ Միրզոյանը:
➖Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագիրը մնում է չպարզաբանված:
➖2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, ասել է Միրզոյանը: