Արայիկ Հարությունյանն ուզում է հասնել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, բայց վախենում է հանրային արձագանքից

Քանի Անկարայի կողմից պատրաստակամություն չկա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը հայ-ադրբեջանականից տարանջատելու հարցում, Թուրքիայի հետ սահմանների բացման հետ կապված առաջընթաց չարժե ակնկալել: 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ Անկարայում արված այն հայտարարությանը, որ Թուրքիայի հետ կա համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև՝ հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ:

 

Անդրադառնալով Արցախի ներսում առկա լարված քաղաքական վիճակին՝ քաղաքագետը նշեց, որ Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները վերջին մեկ ամսում բավականին լարված են, Հարությունյանը ցանկանում է հասնել Վարդանյանի պաշտոնանկությանը, բայց զգուշանում է հանրային արձագանքից: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս թեմայով
am