«Սիլաչու հայտնի օլիգարխից վախում ե՞ք, մոտիկ չեք գնո՞ւմ». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարան, կամ ցույց տվեք կ/թ Ռոսսիայի դիմաց` Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկում հանրային տարածքը բետոնապատող ու շինարարություն իրականացնող կազմակերպության, պատվիրատուի, շինթույլտվության ամսաթվի, կառույցի նպատակային նշանակության ու այլնի մասին իրազեկող պաստառը, կամ դրա չլինելու դեպքում` 70.000֊100.000 դրամ (առաջին անգամվա համար) տուգանելու փաստը։
Չե՞ք տեսել այս պաստառի բացակայության այս խախտումը, էդ ո՞նց է` հեռու ու խուլ անկյուններում ամեն ինչ նկատում և հասնում, տուգանում եք, իսկ էստեղ` ոչ։
Այսինքն` կա´մ Սիլաչու հայտնի օլիգարխից սարսափում եք և մոտիկ չեք գնում` տուգանելու, կամ էդ օլիգարխին ձեռնտու է` մի քանի անգամ տուգանվել, բայց մարդիկ չիմանան` ով է բետոնապատում Օղակաձև զբոսայգու վերջին հատվածը։ 
Ի վերջո` ինձ շատ հետաքրքիր է` Երևանի սրտում, այդ հանրային սեփականության վայրում ի՞նչ է կառուցվում»։

«էդ ո՞նց է` հեռու ու խուլ անկյուններում ամեն ինչ նկատում և տուգանում եք, իսկ էստեղ` ոչ». Վ. Սարգսյան

«էդ ո՞նց է` հեռու ու խուլ անկյուններում ամեն ինչ նկատում և տուգանում եք, իսկ էստեղ` ոչ». Վ. Սարգսյան

Աղբյուրը` Վահե Սարգսյան

Այս թեմայով
am