Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին. Սերդար Քըլըչ
«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար»,–«Թվիթերի» իր էջում գրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Նշենք, որ Թուրքիա այցելած հայկական պատվիրակությանը` Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, դիմավորել է հենց Սերդար Քըլըչը: