Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը կառաջադրվի Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի համար

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու նպատակով կառաջարկվի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը, հայտնում են ԲԴԽ-ից։

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր, դռնփակ նիստում քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը, որոշեց Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։

Այս թեմայով
am